Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Նորայր Ռաֆիկի Մուշեղյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Նորայր Ռաֆիկի Մուշեղյանին պատկանող 07-029-0168-0014, 07-029-0168-0018, 07-029-0168-0025, 07-029-0168-0021, 07-029-0168-0020 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական նշանակության հողամասերին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0168-0022 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 27032024-07-0143) 1,1966 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Նորայր Ռաֆիկի Մուշեղյանին՝ 293167(երկու հարյուր իննսուներեք հազար հարյուր վաթսունյոթ) դրամ արժեքով։ |