Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գոռ Սևադայի Մաթևոսյանի լիազորված անձ Հայկ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գոռ Սևադայի Մաթևոսյանի լիազորված անձ Հայկ Սիմոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 3-րդ փողոց, 20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գոռ Սևադայի Մաթևոսյանին պատկանող 07-031-0032-0017 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12072024-07-0103) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գոռ Սևադայի Մաթևոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: