Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ժորա Մանուկի Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ժորա Մանուկի Մանուկյանի դիմումը և թույլատրել գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 10-րդ նրբանցք, 16 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0158-0008 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01102020-07-0102) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ժորա Մանուկի Մանուկյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: