Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-0212-0001 կադաստրային ծածկագրից 0,02107 հա բնակավայրերի նշանակության այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: