Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Դավիթ Միշայի Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Դավիթ Միշայի Խաչատրյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 14/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0137-0045 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13022024-07-0126) իրականացնել բանկելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Դավիթ Միշայի Խաչատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: