Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Զինա Ռուբենի Բարսեղյանի լիազորված անձ Բագրատ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Արտադրական հանգույց, թիվ 10/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Զինա Ռուբենի Բարսեղյանին պատկանող 07-004-0544-0040 կադաստրային ծածկագրի 0.06 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |