Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վարդան Ավետիսի Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը,ԱՁ Հարություն Բելլույանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 69 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Ավետիսի Ղազարյանին պատկանող 07-029-0025-0223 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023VJVEF9) առկա 2020 թվականին ինքնակամ կառուցված 198,45 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 540777 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: