Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Յուրի Սահակյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Յուրի Սահակյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամասի 1-ին փողոց, 1/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Յուրի Սահակյանին, Մարուսյա Ամիրյանին, Շուշան Նազարյանին պատկանող 07-004-0232-0094 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25092024-07-0199) իրականացնել բնակելի տան, պարսպի, օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Յուրի Սահակյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: