Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի սեպտեմբերի 24-ին Արտակ Գոռի Ալեքսանյանի լիազորված անձ Կարեն Գագիկի Հովեյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Արտակ Գոռի Ալեքսանյանի լիազորված անձ Կարեն Գագիկի Հովեյանի դիմումը և հաստատել գյուղ Զովունի, 41-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող, Արտակ Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող 07-029-0045-0073 կադաստրային համարի հողամասում 2019 թվականի հուլիսի 12-ին N 130 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել ավտոտեխսպասարկաման օբյեկտի փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։