Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ․
1.Բավարարել Հակոբ Մեսրոպյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ե․ Չարենցի 12-րդ փողոց, 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0269-0053 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03102024-07-0005) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Հակոբ Մեսրոպյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: