Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ, 30-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-266 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Լևոն Արսենի Օհանյանին պատկանող 07-053-0385-0008 կադաստրային ծածկագրի 0․882 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 42-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |