Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արտակ Աշոտի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ. Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արտակ Աշոտի Մկրտչյանին պատկանող 07-029-0269-0004 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0269-0010 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12072023-07-0099) 0,10469 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ուղղակի վաճառքով օտարել Արտակ Աշոտի Մկրտչյանին՝ 7066 (յոթ հազար վաթսունվեց) դրամ արժեքով: |