Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, 07-029-0041-0092 և 07-029-0041-0001 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող գույքային միավորների միավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն` Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 7-րդ փողոց, 21/1 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: