Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի N 2-Ն որոշման՝ որոշում եմ.
1․Տալ թույլտվություն «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Չարենցի 60 հասցեի հարակից տարածքում գործող մանրածախ առևտրի կետում 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացնելու ծխախոտի արտադրանքի մանրածախ վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Սյոմա Խաչատրյանի վրա: