Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Խաչատուր Աբրահամի Բարնջյանի լիազորված անձ Հովսեփ Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Խաչատուր Աբրահամի Բարնջյանի լիազորված անձ Հովսեփ Հովսեփյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 5-րդ նրբանցք, 36 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Խաչատուր և Քրիստինա Բարնջյաններին պատկանող 07-053-0052-0021 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01082024-07-0152) իրականացնել բնակելի տան, լողավազանի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Խաչատուր Աբրահամի Բարնջյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: