Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Միքայել Աֆրիկյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Միքայել Աֆրիկյանին և Անի Հարությունյանին պատկանող 07-029-0269-0092 կադաստրային ծածկագրի 0,1158 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության օբյեկտ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: