Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գրիգորի Մանասարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գրիգորի Մանասարյանի դիմումը և թույլատրել Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0162-0004 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 1406358) իրականացնել բնակելի տան, պարսպի, օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գրիգորի Մանասարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: