Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 30-ին Ստիփան Քրքիաշարյանի լիազորված անձ Մարինե Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Ստիփան Քրքիաշարյանին և Հիլտա Գայիք Քրքիաշարյանին տրամադրել գյուղ Զովունի, 21-րդ փողոց, 24/1 հասցեում գտնվող 07-029-0050-0027 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: