Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի նոյեմբերի 26-ին Արա Գուրգենի Ավետիսյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Գնել Առաքելյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Գյուղ Պռոշյան, Իսահակյան փողոց, թիվ 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արա Գուրգենի Ավետիսյանին պատկանող 07-053-0070-0013 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20233WV6VW) առկա 2005 թվականին ինքնակամ կառուցված 197,8 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 24,0 քմ մակերեսով բաց պատշգամբը, 21,3 քմ մակերեսով ծածկը, 78,1 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 3,6 քմ մակերեսով աստիճանավանդակը, 7,7 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 690586 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: