Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Լուսինե Ժորայի Դավթյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Զ․ Անդրանիկի փողոց, 4-րդ փակուղի, 1/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0118-0062, 07-065-0118-0060 կադաստրային ծածկագրերով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16082023-07-0032) օժանդակ շինությունների, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Լուսինե Ժորայի Դավթյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: