Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով <<Իզի Փեյ>> ՍՊԸ-ի գործադիր տնօրենի 2023 թվականի նոյեմբերի 3-ի N Ե-815/23 գրությունը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ քաղաք Եղվարդ, Երևանյան 1 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի միջանցքի՝ 0.36 քմ մակերեսով տարածքում <<Իզի Փեյ>> ՍՊԸ-ին վճարումների ընդունման տերմինալ տեղադրելու նպատակով վարձակալության իրավունքով 1 տարի ժամկետով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության ամսական վճարը՝ 10000 (տասը հազար) դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում մեկամսյա ժամկետում <<Իզի Փեյ>> ՍՊԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր: |