Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Սնանկության գործերով կառավարիչ Արթուր Ժորայի Առուշանյանի գրությունը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է` Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը <<Ագրոհոլդինգ>> ՍՊԸ-ի իրավանախորդ <<Ամասիա Կաթ>> ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-0538-0003 կադաստրային ծածկագրից 0,5 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վարձակալության իրավունքը վաճառելու վերաբերյալ: |