Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարեն Ռուբենի Ավետիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Կարեն Ռուբենի Ավետիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մ․ Եղվարդեցու թաղամաս 3-րդ փողոց, 36 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0019-0022 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03052024-07-0234) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարեն Ռուբենի Ավետիսյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: