Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ելենա Վոլոդյայի Քոչարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ելենա Վոլոդյայի Քոչարյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Արաբկիրի փողոց, 2-րդ նրբանցք, 1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0070-0044 կադաստրային ծածկագրի հողամասում 2021 թվականի ապրիլի 28-ին N 66 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի վերակառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։