Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մարտի 6-ին Ասքանազ Հայրիկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Ասքանազ Հայրիկյանին և Լիլիթ Նիկողոսյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 20 հասցեում գտնվող 07-053-0146-0010 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: