Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի, 2191, 288, 305 հոդվածներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ինվեստ Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն՝ Գոռ Յազարյանը ընկերությանը սեփականության իրավունքով 07-004-0225-0024 կադաստրային ծածկագրով հողամասի վրա իրականացրել է ինքնակամ քանդման աշխատանքներ՝ որոշում եմ.
1.Ինվեստ Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն՝ Գոռ Յազարյանի նկատմամբ առանց թույլտվության քանդման աշխատանքներ իրականացնելու համար կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի չափով՝ 750․000 (յոթ հարյու հիսուն հազար դրամ) դրամ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարմումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Յազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։