Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արմեն Միխայիլի Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 1.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Միխայիլի Առաքելյանին պատկանող 07-029-0092-0053 կադաստրային ծածկագրի 0.2941 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`պահեստ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |