Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ մասի և 48-րդ հոդվածի 3-րդ մասի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին քաղաքացի Յուրիկ Հաբեթնակի Ազիզյանի կողմից ներկայացված դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով Յուրիկ Հաբեթնակի Ազիզյանին պատկանող (վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայական N 0049517), 07-029-0185-0043 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական նշանակության 0,72 հա այլ հողատեսքը գնման նախապատվության իրավունքով՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով՝ օտարել վարձակալ Յուրիկ Հաբեթնակի Ազիզյանին՝ 48600 (քառասունութ հազար վեց հարյուր) դրամ արժեքով։ |