Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի ծառայողական մեքենայի համար տրամադրվող վառելանյութի (տրանսպորտային նյութ) չափաքանակ՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար 15 լիտր բենզին:
2. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 21-ի <<Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի, Զովունի, Զորավան, Բուժական, Արագյուղ, Քասախ և Պռոշյան գյուղերի վարչական ղեկավարների ծառայողական մեքենաների համար տրամադրվող վառելանյութի չափաքանակը սահմանելու մասին>> N 11 որոշումը: |