Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նարեկ Հրանտիկի Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նարեկ Հրանտիկի Գրիգորյանի դիմումը և հաստատել գյուղ Քասախ, Թ․ Խաչատրյան փողոց, 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0061-0036 կադաստրային ծածկագրի հողամասում 2024 թվականի հուլիսի 9-ին N CPP0-0001-3949 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել գեղեցկության սրահի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։