Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 3-ին Րաֆֆի Ճորճի Թոքմաքջյանի լիազորված անձ Անդրանիկ Եղիայի Քեոշկերյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Կարեն Ադամյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Գյուղ Պռոշյան, Վանահովիտ փողոց, 52 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Րաֆֆի Ճորճի Թոքմաքջյանին պատկանող 07-053-0378-0162 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023N3XPQG) առկա 2019 թվականին ինքնակամ կառուցված 119,01 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 275628 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: