Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով Տիգրան Բաղդասարի Բաղդասարյանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 13-ին Նաիրի համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղի կադաստրային քարտեզի 07-029-0022-0045 ծածկագրի 0,01790 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քաղաքացի Տիգրան Բաղդասարի Բաղդասարյանի կողմից ինքնակամ կառուցված 42.9 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 1.74 քմ մակերեսով պարիսպը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Օրինականացնել Նաիրի համայնքի Զովունի գյուղի կադաստրային քարտեզի 07-029-0022-0045 ծածկագրի 0,01790 հա համայնքային հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները :
3. Համաձայն ներկայացված հողամասի հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնքի Զովունի գյուղի կադաստրային քարտեզի 07-029-0022-0045 ծածկագրի 0,01790 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և շինությունների համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:
4. Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Տիգրան Բաղդասարի Բաղդասարյանին։