Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 289
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 257-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է    

1․ Նաիրի համայնքի «Եղվարդի N 1 մսուր-մանկապարտեզ», «Եղվարդի N 2 մսուր-մանկապարտեզ», «Զովունիի մանկապարտեզ», «Զորավանի մանկապարտեզ», «Պռոշյանի «Պարոնյանի անվան մանկապարտեզ»», «Քասախի «Արուսյակ» մանկապարտեզ», «Բուժականի մանկապարտեզ», «Արագյուղի մանկապարտեզ», «Պռոշյանի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել 50 տոկոս զեղչ՝

1) հաշմանդամություն ունեցող երեխաների համար,

2) ծնողազուրկ երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների երեխաների համար,

4) նույն ընտանիքից համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող երեք և ավելի երեխաների համար, 

5) զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար։

2.    «Եղվարդի արվեստի դպրոց», «Քասախի արվեստի դպրոց», «Զովունիի երաժշտական դպրոց», «Եղվարդի մշակույթի տուն», «Պռոշյանի Կարոտ Մկրտչյանի անվան մշակույթի տուն», «Զովունիի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել՝

1) 100 տոկոս զեղչ զինվորական ծառայության ժամանակ զոհված, անհայտ կորած զինծառայողների երեխաների համար,

2) 50 տոկոս զեղչ՝

ա․ հաշմանդամություն ունեցող երեխաների համար,

բ․ ծնողազուրկ երեխաների համար,

գ․ չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների երեխաների համար,

դ․ նույն ընտանիքից համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող երեք և ավելի երեխաների համար,

ե․ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար։ 

3․ Արտոնությունները տարածվում են արտոնություն ունեցող ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս երեխայի վրա մեկ և ավելի խմբակ հաճախելու դեպքում։

4. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Համայնքային ենթակայության կրթական հաստատությունների տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 257-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.02 Մբ) Որոշում
(695.61 Կբ) հիմնավորում տեղեկանք
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner