Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով <<Անի Վարդանյան Սամվելի>> ԱՁ-ի 2022 թվականի ապրիլի 20-ի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնք,քաղաք Եղվարդ, Սաֆարյան 90 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 69.4քմ մակերեսով մշակութային կենտրոնը վարձակալության իրավունքով տրամադրելու <<Անի Վարդանյան Սամվելի>> ԱՁ-ին 5(հինգ) տարի ժամկետով`առաջին 2 (երկու) տարվա համար միանվագ մեկանգամյա վճար սահմանել 10000(տասը հազար) դրամ, իսկ մնացած 3(երեք) տարիների համար վարձավճարը՝ 1քմ-ի համար 250 դրամ (ամսական 17350 դրամ):
2. Առաջարկել համայնքի ղեկավարին ԱՁ Անի Սամվելի Վարդանյանի հետ կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր:
3. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 31-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին>> N107-Ա որոշումը: