Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 62-րդ մասի՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի քաղաք Եղվարդ, 1/10, փակուղի, 13 հասցեում գտնվող 07-031-0012-0008 կադաստրային ծածկագրի գույքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի N 0173338) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 10-րդ նրբանցք, 13 կիսակառույց։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: