Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լևոն Աշոտի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Լևոն Աշոտի Մկրտչյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 15-րդ նրբանցք, 21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լևոն, Աշոտ և Արմեն Մկրտչյաններին, Մերի Բաբայանին պատկանող 07-053-0026-0004 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02092024-07-0135) իրականացնել բնակելի տան, զրուցարանի, բացօթյա լողավազանի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Լևոն Աշոտի Մկրտչյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: