Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գագիկ Վլադիմիրի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Գ․ Նժդեհի թաղամաս, 3-րդ փողոց, 15 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ Վլադիմիրի Հարությունյանին պատկանող 07-004-0244-0033 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 21032025-07-0100) 0,08 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման:
2. Բավարարել Գագիկ Վլադիմիրի Հարությունյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Գ․ Նժդեհի թաղամաս, 3-րդ փողոց, 15 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0244-0033 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21032025-07-0100) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
3․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
4.Պահանջել Գագիկ Վլադիմիրի Հարությունյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: