Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2022 թվականի հունվարի 25-ին Արթուր Ղուկասյանի և Էմմա Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Էմմա Ռոմանի Հարությունյանին և Արթուր Լևոնի Ղուկասյանին տրամադրել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, 53 հասցեում գտնվող 07-029-0054-0047 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: