Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 24 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Բուժական գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-020-0101-0002 կադաստրային ծածկագրից 0,40552 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
|