Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լիանա Աշոտի Մանուկյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Լիանա Աշոտի Մանուկյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 10-րդ նրբանցք, 15/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լիանա Աշոտի Մանուկյանին պատկանող 07-053-0011-0065 կադաստրային ծածկագրի հողամասում 2025 թվականի հունիսի 12-ին N ՇԹ/797/8574-25 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։