Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Յուրիկ Սուրենի Մովսիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Յուրիկ Սուրենի Մովսիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 4-րդ փողոց, 11 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0082-0027 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04102024-07-0151) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Յուրիկ սուրենի Մովսիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: