Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Էդգար Արթուրի Սիմոնյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Էդգար Արթուրի Սիմոնյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց, 125/96 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Էդգար Արթուրի Սիմոնյանին պատկանող 07-029-0048-0107 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի հունվարի 27-ին N CPP0-0000-4613 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։