Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 95 հոդվածը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0223-0020 կադաստրային ծածկագրի 0,35 հա մակերեսով հողամասի (համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24102024-07-0139 վկայականի հողամասի չափը կազմում է 0․34445 հա) վարձակալության պայմանագիրը, որը 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալության է տրված քաղաքացի Խաչատուր Գեղամի Բադալյանին, շարունակել նրա ժառանգ Վլադիկ Խաչիկի Հովհաննիսյանի հետ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարիn հողամասի վարձակալ Խաչատուր Գեղամի Բադալյանի ժառանգ Վլադիկ Խաչիկի Հովհաննիսյանի հետ կնքել համաձայնագիր վարձակալության պայմանագիրը շարունակելու վերաբերյալ: |