Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Նաիրիի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի 2022 թվականի հուլիսի 21-ի N 221 և օգոստոսի 3-ի N 228 գրությունները ՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Նաիրիի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ին հատկացնել 1000.0 հազար դրամ:
2. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <<8600.0>> թիվը փոխարինել <<9600.0>> թվով: |