Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի <<Արս Մաժոր>> արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Մովսիսյանի 2023 թվականի օգոստոսի 4-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Նաիրի համայնքի <<Արս Մաժոր>> արվեստի դպրոցին հատկացնել 500.0 հազար դրամ:
2. Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի 8.2-4 ծրագրի 4637 հոդվածի <<2500.0>> թիվը փոխարինել << 3000.0>> թվով: |