Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 14-ի <<Նաիրի համայնքի սեփականություն հանդիսացող 2023 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 19-Ա որոշմամբ հաստատված գույքագրման ցուցակի N 1 և N 15 հավելվածներում կատարել փոփոխություն և ավելացնել Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի <<Աղբահանություն>> ծրագրի 5129 հոդվածով ձեռքբերված 4039.2 հազար դրամի, <<Հանրային ծառայության>> ծրագրի 5122 հոդվածով ձեռքբերված 170.1 հազար, 456.0 հազար և 122.4 հազար դրամների գույքերը՝ համաձայն հավելվածներ 1-ի և 2-ի: |