Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մարտի 21-ին <<Եղվարդի Համակցված Կերերի Գործարան>> ՍՊԸ-ի տնօրեն Արկադի Դավթյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. <<Եղվարդի Համակցված Կերերի Գործարան>> ՍՊԸ-ին տրամադրել քաղաք Եղվարդ, Արտադրական հանգույց, 5 հասցեում գտնվող, 07-004-0538-0035 կադաստրային ծածկագրի հողամասում հացահատիկի վերամշակման արտադրամասի կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 10-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 533-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: