Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի Զովունի գյուղի <<Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Հարությունյանի 2023 թվականի մայիսի 29-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Նաիրի համայնքի Զովունի գյուղի <<Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին հատկացնել 500.0 հազար դրամ:
2. Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <<4400.0>> թիվը փոխարինել << 4900.0>> թվով: |