Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի մշակույթի տան պարային համույթի և <<Նանի դանս>> ստուդիայի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Նարինե Մկրտչյանի 2024 թվականի հունիսի 3-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ԱՁ Նարինե Մկրտչյանին հատկացնել 500.0 հազար դրամ:
2.Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8.2-4 ծրագրի 4727 հոդվածի <<5600.0>> թիվը փոխարինել <<6100.0>> թվով: |