Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Նառա Բորիսի Խաչատրյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Նառա Բորիսի Խաչատրյանին (ծնված 1979 թվականի սեպտեմբերի 13-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Ա․ Խանջյան փողոց, 16/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0078-0038 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21022025-07-0154) 0.01141 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 779794 դրամ, հողամասի վրա կառուցված 38,2 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 32,6 քմ) մառանը՝ 176943 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 982737 դրամ: